Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները: Այս մասին կեսգիշերն անց հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք ոչ մեկ անգամ առաջարկել ենք քայլեր ձեռնարկել կրակը դադարեցնելու ուղղությամբ։ Երբեք չենք հրաժարվել ՈՒկրաինայի հետ բանակցություններից։ Հիշեցնում եմ՝ 2022-ին մե՛նք չենք դադարեցրել բանակցությունները»,- ընդգծել է Պուտինը։               
 

Ինչքան էլ տարօրինակ լինի, ես ոչ մի բանում ԱԲ-ի կարիքը չեմ զգում

Ինչքան էլ տարօրինակ լինի, ես ոչ մի բանում ԱԲ-ի կարիքը չեմ զգում
20.02.2025 | 08:01

Շատ եմ ուզում լավ ծանոթանալ ԱԲ-ին։ Գիտեմ, որ լավ ծանոթանալու համար պիտի շատ ժամանակ տրամադրեմ դրան, լիքը կարդամ, ուսումնասիրեմ, հաջող ու անհաջող փորձեր անեմ։ Այլ ճանապարհ չկա։

ԱԲ-ն մեծ նվաճում ա, որի նշանակությունը կարելի ա համեմատել երևի համակարգչի կամ տիեզերանավի հետ։ Ու ինչպես ցանկացած նվաճում՝ սա էլ խելոքի ձեռքին հզոր գործիք ու օգնական ա, հիմարի ձեռքին՝ հիմարության գեներատոր, ճաշակով մարդու ձեռքին արվեստի ստեղծագործություն ա, անճաշակի ձեռքին՝ անճաշակության ցուցահանդես, անաչառ մարդու ձեռքին օրհնանք ա, եսասերի ձեռքին՝ ավերիչ ուժ։

Ուզում եմ լավ տիրապետել, բայց ոչ մի կերպ չեմ պատկերացնում, թե ինչ հարցում ա ինձ պետք գալու։ Նպատակ չեմ գտնում։ Ինչքան էլ տարօրինակ լինի, ես ոչ մի բանում ԱԲ-ի կարիքը չեմ զգում։ Իսկ քանի դեռ կարիքը չեմ զգում, քանի դեռ նպատակ չկա, ոչինչ չի ստացվի։

Վախենում եմ, որ հետ մնամ մարդկությունից, բայց ի՜նչ արած...

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 7285

Մեկնաբանություններ